Մարդը ինքն է ընտրում իր շրջապատը,սակայն կարևոր է,որ հարազատների մեջ չլինեն այնպիսինները,որոնք խաթարում են ձեր կյանքը։Մենք խորհուրդ ենք տալիս հեռու մնալ նրանցից ովքեր ունեն այս «թունավոր» հատկանիշները 1․Նրանք չափազանց էգոիստ են ու ձեր կողքին մնում են սեփական շահի համար 2․Ձեր հետ շփման ընթացքում նրանք ավելի շատ ստանում են, քան` տալիս
3․Անգամ ամենափոքր վեճի ժամանակ միշտ փորձում են ապացուցել,որ ճիշտը իրենք են 4․Ուրիշների ներկայությամբ նրանց պահվածքը տարբերվում է առանձին լինելու դեպքում ցուցաբերած պահվածքից 5․Նրանք չեն ընդունում իրենց մեղքը ու միշտ զոհի կարգավիճակ են ընդունում 6․Նրանք փորձում են հավատացնել ձեզ,որ իրենք են ամենաճշմարտացին և սկսում են ձեզ և ձեր ծանոթներին տրամարդրել իրար դեմ
7․Նրանք շատ արագ են փոխում իրենց պահվածքը բարի ու քնքուշ լինելուց հետո կարող են արագ դառնալ սառը ու անտարբեր 8․Նրանք հաճախ են ստում ու մինչև վերջ չեն խոստովանում այդ մասին:Ամեն բան անում են ձեզ շփոթմունքի մեջ գցելու համար: