Մի տարիա մերս թողել գնացելա տնից, մեզ բան էլ չի ասել, մենակ ասում էր տենց ավելի լավ կլինի, ես էլ չափահաս աղջիկ եմ ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, զգում էի, որ մի բան թաքցնումա, բայց չէի հասկանում ինչ:q
Մենք երկու քուր ենք, քուրս դեռ դպրոցական երեխայա: Էսքան ժամանակ ոչ մի բան չենք նկատել, ոչ կռիվ, ոչ չգիտեմ, դաժե բարձր ձայն, որ ասում եմ միշտ կռվում էին, դրա համար մամաս գնաց, չէ: Մամաս որ բաժանվեց գնաց, ասեց եկեք ինձ հետ, ոչ ես, ոչ քուրս չհամաձայնվեցինք, որովհետև իրան մեղադրում էինք, գիտեինք, թե պապային թողնումա ուրիշ տղամարդու համար:
Իրա զանգերին էսքան ժամանակ չենք պատասխանել, մինչև որ մի օր մտա տուն, տեսա հեր կոչվածս փոքր քրոջս նենց էր թակել, որ ոտ ու ձեռ սաղ արյուն էր: Նույն պահին քրոջս վերցրի, դուրս եկանք զանգեցինք մորս: Պարզվումա էսքան ժամանակ հերս թաքուն մորս ծեծելա, մենք տանը չէինք, չէինք նկատում, մայրս էլ թաքցնում էր ամեն ինչ: