Վերջին ամիսներին ամուսինս իրեն շատ տարօրինակ է պահում։ Մի օր շատ ուրախ ա, մի օր էլ շատ նեղված։ Երբ հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, ասում ա ոչ մի բան։ Ես էլ հոգնել եմ անդադար հարցեր տալուց։ Բայց մեկա զգում էի, որ մի բան էն չի։ Սկզբում անտեսում էի, հետո արդեն սկսեց նեռվերս չհերիքել։ Մի անգամ էլ ինտերնետով տեսա, որ նենց ծրագիր կա, որ կարում ես քաշես քո ուզած հեռախոսի մեջ ու տեսնես, թե էդ մարդն ամեն օր ուրա գնում, ինչ ա անում։է
Զանգեցի ընկերուհուս, ինքը տենց բաներից լավ ա, ասեցի, որ տենց բան կա, ասեց, որ գիտի։ Գնացի ինձ ձևերը սովորացրեց, եկա։ Գիշերը, որ մարդս քնած էր, վերցրեցի արագ քաշեցի հեռախոսի մեջ, նենց տեղ քցեցի, որ չտենա ու հաջորդ օրը առավոտից իմ հեռախոսով հետևում էի։ Սկզբում չէի հասկանում ուրա ա գնում, հետո, երբ գնացի իրա գնացած հասցեներով, հասկացա, թե ամեն օր ինչ ա անում։
Ապշած էի, աչքերիս չէի հավատում։ Ամուսինս ամեն առավոտ գնում է ինչ որ կնոջ հետևից, հետո նրա հետ միասին գնում ստավկաներ անում ու խաղում։ Իսկ աշխատանքի ընդհանրապես չի գնում պարզվում է։ Նրա աշխատանքը դառել է ստավկա անելը, մի օր կրելը, մի օր կրվելը։ Պարզեցի, որ նրան վաղուց ազատել են աշխատանքից՝ գործի չգնալու ու բոլորին խաբելու համար։ Պարզվում ա, որ մենք ամիսներ շարունակ ապրել ենք նրա խաղացած փողերով. մի օր կրել ա, փող ա բերել տուն, մի օր կրվել ա։ Ոնց հասանում եմ էդ կինն էլ սիրուհին ա, ով ամեն հարցում ամուսնուս հետ ա։
Շոկի մեջ եմ տեղի ունեցողից։ Մոլորվել եմ, չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ. թողեմ գնամ երեխեքիս հետ, թե մնամ։ Երբեք չէի պատկերացնի, որ նման իրավիճակում կհայտնվեի, շատ ծանր ապրումներ ունեմ