Ով էին հին եգիպտացիները, որտեղից են եկել և ինչ կապ ունեն հայերի հետ:
Այս հարցերի պատասխանները պարզ դարձան վերջերս կատարված ուսումնասիրությունների շնորհիվ:
Գերմանիայի միջազգային գիտնականների թիմը հետազոտել է մ.թ.ա. 1400 թ.-ից մինչև մ.թ.ա. 400 թ. թվագրված 93 եգիպտական մումիաների ԴՆԹ-ն: Հետազոտության տվյալներից ապշեցին նույնիսկ գիտնականները: Պարզվում է, որ հին եգիպտացիները սերտ կապ են ունեցել Մերձավոր Արևելքի հնագույն մարդկանց հետ, ինչպիսիք են ՀԱՅԵՐԸ:
Արդյունքները ցույց են տվել, որ հին եգիպտացիները ավելի շատ նախնիներ են ունեցել մերձավորարևելյան մարդկանց հետ, քան ժամանակակից Եգիպտացիները, որոնք ավելի ուշ միավորվեցին Սահարայից դեպի հարավ ընկած հատվածում ապրող աֆրիկացիների հետ:
Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ 1 300-ամյա ժամանակահատվածում՝ ‹‹մումիաների ժամանակահատվածում››, Հին Եգիպտոսի պոպուլյացիոն գենետիկան զարմանալիորեն կայուն է մնացել՝ չնայած օտարերկրյա ներխուժումներին:
Սահարայից հարավ աֆրիկացիների գենետիկ ներհոսքը, ըստ երևույթին, սկսվել է միայն Հռոմեական ժամանակաշրջանից հետո, որը համընկնում է իսլամում մոնոտեիզմի առաջացման հետ: Ահա թե ինչու ժամանակակից եգիպտացիները գենետիկորեն ավելի մոտ են աֆրիկացիներին, քան հին եգիպտացիները:
Սակայն հին եգիպտացիների գենետիկական նմուշները տարբերվում են ժամանակակից եգիպտացիների գենետիկական նմուշներից և գենետիկորեն ավելի մոտ են մերձավորարևելյան և եվրոպական մարդկանց։
Այսպիսով, պարզվում է, որ ժամանակակից եգիպտացիները ավելի շատ գենետիկ ծագում ունեն Սահարայից հարավ գտնվող աֆրիկացիների հետ, իսկ հին եգիպտացիները՝ Մերձավոր Արևելքում ապրող հին մարդկանց հետ, ինչպիսիք են ՀԱՅԵՐԸ:
Թութանհամոնի հայրական գիծը.
Նման մի բան բացահայտվել է մի քանի տարի առաջ, երբ տարաձայնություններ էին առաջացել Թութանհամոնի հայրական գծի շուրջ։ Եգիպտացի գիտնականները ստուգել են 18-րդ դինաստիայի երեք փարավոնների՝ Ամենհոտեպ 3-րդի, նրա որդու ՝ Էհնատոնի և Թութանհամոնի թոռան ԴՆԹ-նմուշները։ Նպատակն էր պարզել Թութանհամոնի մահվան պատճառը, որը մահացել է 19 տարեկանում։ Սակայն գենետիկ տվյալները չեն հրապարակվել:
Այս ուսումնասիրության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որտեղ սխալմամբ արձանագրվել և ցուցադրվել է գիտնականների համակարգիչներից որոշ արդյունքներ:
Արդյունքները ցույց են տվել, որ նրանց գենետիկական նմուշները հազվադեպ են ժամանակակից եգիպտացիների շրջանում, սակայն բավական տարածված են Եվրոպայում, մասնավորապես հայերի շրջանում: Այս հայտնությունը, սակայն, լուրջ չընդունվեց գիտնականների կողմից, քանի որ արդյունքները երբեք պաշտոնապես չեն հրապարակվել:
Սակայն, փաստն այն է, որ ըստ հետազոտության արդյունքների՝ հին եգիպտական փարավոնները ունեցել են եվրոպական կամ հայկական ծագում ։