Ամեն օր առավոտից իրիկուն աշխատում եմ, դրա համար էլ մի չորս օր առաջ ասի ինչ կլինի, ես էլ մի օր գնամ հանգստանամ, զանգել եմ ընկերներիս հավաքել եմ իրար գլխի, սաղ էլ ուզում էին համ ընտանիքից, համ էլ գործերից կտրվեյին: Արագի մեջ մի բան կազմակերպինք, ժամ պայմանավորվանք: Ես էլ զանգի կնգաս ասի էսօր տուն եմ գալու, ընկերենրիս հետ գնում եմ մեր սարեով, ձորերով ման գամ:
Ինքն էլ յանմ կատակ ա անում, ասեց դե զգույշ եղեք գելերը չուտեն: Ինձ թվումա ձեռա առնում, բայց լավ էլ աֆերիստա, հելել եկել ա գործիս տեղը, որ ինձ հետևի տենա, թե ուր եմ գնում: Այ ըտենց ամբողջ օրը հետևիցս ման ա եկել: Տեսել ա, որ աղջիկների հետ եմ, իքն էլ զանգել ընկերներիս կնանիքին ա հավաքել, որ գան տենան, թե ինչով ենք զբաղված:
Մի խոսով մի հատ մեծ պատմություն ե գլխիս սարքել, դե ես ինչ իմանայի, որ կնիկս էս կարգի հետախուզական տաղանդ ունի: Արդեն քանի օրա չեմ կարում տուն մտնեմ, կնիկս ավելն առել կանգնել ա դռան մոտ, չի թողում գոնե շորերս էլ վերցնեմ: Ես էլ ստիպված գնացել ընկերոջս տունն եմ մնում: Երևի ժամանակի հետ կատաղությունը կիջնի, մի օր էլ կասի հետ արի: