Տնկել վարդը ցողուններից ամենահեշտ տարբերակն է վարդերի քանակը բազմապատկելու համար:Հնարավոր է, սկսնակ այգեպանների համար դա ոչ այնքան հեշտ խնդիր է: Բայց փորձելով առնվազն մեկ անգամ տնկել վարդի ցողունը սովորական ավազի մեջ և ժամանակի ընթացքում ստանալով կենդանի արմատներով սածիլ, նրանք կօգտագործեն միայն այս մեթոդը:
Առաջին հերթին պետք է կտրել 15-20 սմ ցողուններ: Այդ ցողունների ծայրերը պետք է սուր դանակով թեքությամբ կտրել: Նախապես տնկելու համար ընտրված տարայի մեջ հող լցնել: Անպայման տարայում պետք է լինի դրենաժային անցքեր:
Ավազը մի քիչ խոնավացնել ապա տնկել ցողունները ավազի մեջ և կրկին մի քիչ ջուր լցնել և դնել լուսավոր տեղ:Հաջող տնկումը իրականացնելու համար անհրաժեշտ է ամենօրյա առատ ջրում: 30-40 օր անց ցողունների մոտ առաջանում է բավականին առատ արմատային համակարգ ։ Տնկիները պատրաստ են հող տեղափոխվելու համար: