Նա 37 տարեկանում պա րալիզցվեց. Ամուսինը լքեց նրան՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը իրավունք չուներ թույլ գտնվել; Ռիոնա Քելլին պարալիզացվեց 37 տարեկանում: Բժիշկներն ասացին, որ նա երբեք այլևս չի կարող քայլել: Այդ պատճառով նրանից հեռացավ ամուսինը, որի հետ երկար ժամանակ էր, ինչ ամուսնացած էր: Ամուսինը պահանջեփց ամուսնալուծվել, ինչպես նաև նախատեսում էր ստանալ չորս երեխաների խնամակալությունը: Ռիոնան չէր ցանկանում բաժանվել իր երեխաներից, այդ պատճառով որոշեց կրկին քայլել սովորել:
8 շաբաթում նրան հաջողվեց կրկին ոտքի կանգնել, իսկ այժմ կինը կարող է անգամ քայլել առանց որևէ մեկի օգնության: Սակայն նա դեռևս չի կարող հաղթահարել մեծ տարածություններ, դրա համար էլ սայլակի անհրաժեշտությունն է լինում: Նրա խոսքերով ամենադժվարը ոչ թե ինսուլտն էր, այլ դավաճանված լինելը ամուսնու կողմից, ում հետ ապրել էր 14 տարի:
Երբ ինսուլտից հետո Քելլին որոշեց, որ պետք է պայքարի քայլելու համար, բժիշկներն ասացին, որ նման դեպքերում հարկավոր է լինում անցնել 6-ամսյա ուժեղացված թերապիա, որ մարդը կրկին փորձի ոտքի կանգնել: Կինը իհարկե սկսեց զբաղվել, սակայն շուտով հասկացավ, որ միայնակ անկարող է դա անել: Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տվեց, որ փնտրում է անձնական մարզիչ, որը կօգնի նրան վերականգնել պարալիզացված վերջույթները:
Նրա հայտարարությանը արձագանքեց ամերիկյան ֆուտբոլի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Կիտ Մեյսոնը: Բուժումն ավարտելուց հետո նրանք շարունակեցին շփվել: Այժմ Կիտն ու Քելլին ապրում են միասին: Կնոջը հաջողվեց ստանալ երեխաների խնամակալությունը: «Կիտը լավագույն բանն է, որ պատահել է ինձ կյանքում : Նա ոչ միայն օգնեց ինձ ոտքի կանգնել, այլև վերադարձնել երեխաներիս: Ես խելագարվում եմ նրա համար», — ասում է երջանիկ Քելլին: