Երեխուս թողեցի պապիկի մոտ ու գնացի մազերս կտրելու․եկա տեսա, թե ինչ են արել էդ ընացքում ու մնացի զարմացած․ կյանքում նման բան չէի սպասի կեսրարիցս

Ես ամուսնացած եմ, ունեմ հրաշք ընտանիք։ Մենք ապրում ենք ամուսնուս ծնողների հետ։ Նրանք արտակարգ մարդիկ են։ Կիսուրս շատ շփվող ու ակտիվ բնավորություն ունի, բայց այս կեսրարս շատ քչախոս , ծանր բնավորության տեր մարդ ա։ Ես արդեն մի քանի տարվա հարս եմ, բայց մի տեսակ շատ զգույշ եմ կեսրարիս հետ ու մի տեսակ քաշվում եմ իրենից։a

Էն օրը երեխայիս թողեցի կեսրարիս մոտ, որ գնամ մազերս կտրելու։

Մտածում էի երեխան կձանձրանա առանց ինձ։

Վերադարձա տուն ու ինչ տեսնեմ։ Կեսրարս թոռան հետ այգում ուրախ-ուրախ վազվզում են իրար հետ, ծիծաղում, խաղում։ Իմ բացակայության ընթացքում կեսրարս թոռան հետ հասցրել էր մի հատ ծառ ու երկու հատ թուփ տնկել։

Էդ տեսարանից ապշել էի։ Փաստորեն, կեսրարիս պես լուրջ ու խիստ մարդն էլ ա ջրիկանում, երբ սիրելի թոռնիկի հետ մենակ ա մնում։