Կոլեկտիվում մի հատ քաղքենի ունենք, որ մի էրկու կոպեկ ունի, գիտի ինքն ա որ կա, աշխարհն էլ իրանն ա:`
Ես էլ ֆինանասապես ապահոված չեմ, էրկու շոր ունեմ ու փոխնեփոխ դրանք եմ հագնում: Հնարավորություն չունեմ առնելու:
Էն օրը ֆռաց, սաղի մոտ ասեց՝ մի քիչ հետևի էլի քեզ, թե չէ տեսքդ մի տեսակ շատ բոմժոտ ա: Մի պահ չհասկացա, թե ինչ կատարվեց, խառնվեցի իրար, բայց հետո ֆռացի, ասեցի՝ ավելի լավ ա տեսքով բոմժոտ լինել, քան հոգով ու մտքով:
Սսկվեց, նստեց տեղը, էլ ոչ ծպտունը դուրս էկավ, ոչ էլ, հետո էլ թողեց գնաց ըտեղից: