MediaHub-ը գրում է․
Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։