Ինչպես գիտեք՝ Սեպտեմբերի 23-ին նախատեսված էր Սնուփ Դոգի համերգը՝ Երևանում․․ Այդ իրադարձությունը այնքան կարևոր է Հայաստանի համար, որ անգամ երկրի վարչապետը անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ նման արտիստի գալը խորհրդանշում է, որ Հայաստանը ապրում է․․
Դա ասվեց այն ֆոնի վրա, երբ հանրության մի մասը դժգոհում էր ու գտնում, որ այս օրերին մեր երկիրը այն վիճակում չէ, որ միլիոնավոր դոլարներ ծախսի նման միջոցառումներ վրա․․
Ադրբեջանի կողմից՝ երեկ սկսված ցեղասպան գործողությունը, ենթադրում էր, որ համերգը կչեղարկվի, կամ կհետաձգվի։ Սակայն, ինչպես երևում է, դրա փոխարեն կազմակերպիչները որոշոլել են համերգից հետո կայանալիք այսպես կոչված փարթիի ողջ հասույթը ուղղել Արցախին օգնության․․
Դեռևս հստակ պարզ չէ, ինչ է լինելու համերգի հետ, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ Սնուփ Դոգն ասել է, որ ինքը խնդիր չունի, չնայած ցավում է կատարվածի համար, բայց դա հայության խնդիրն է, պարզապես օնքը կարծում է, որ խայտառակություն կլինի, եթե նա այս օրերին ելույթ ունենա Հայաստանում՝ հավելելով, որ իր երգացանկը՝ դասական ժանրի մեջ չէ ու չի կարծում, որ Հայաստանում իր ելույթը կողջունվի․․Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը․․