Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները. իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հայրենակիցներ, էս պահին շատ կարեւոր ա հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Չատերում միացրեք ինքնաջնվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչեւ հասկանանք, ինչ է կատարվում»,- գրել է նա: