«Ես անորոշ ժամանակով հետաձգում եմ ելույթներս, չհամարձակվե՛ք տարանջատել արցախցիներին հայերից». ռուսաստաբնակ երգչուհի Աննա Մարտիի գրառումը

Բազմաթիվ զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ, Արցախը ցեղասպանվում է, թշնամին արդեն Ստեփանակերտի մատույցներում է։ Այսպիսին են սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունների հետևանքները։

Երգչուհի Աննա Մարտին, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, սոցիալական ցանցի իր էջերում գրառում է կատարել, որի մեջ, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպան գործողությունների հետևանքները, ի աջակցություն՝ իմ, ձեր, մեր բոլորիս ուժեղ, թասիբով ու անվախ արցախցիների քույրերին ու եղբայրներին, ես անորոշ ժամանակով հետաձգում եմ իմ տեսահոլովակի պրեմիերան և գալիք նախատեսված բոլոր ելույթները:

Չհամարձակվե՛ք արցախցիներին տարանջատեք հայերից, իրենք մերն են, մեր հայրերը, քույրերը ու եղբայրները:

Աղոթում եմ, որ նրանք ողջ առողջ վերադառնան իրենց երկրորդ տունը` Հայաստան, իսկ Արցախը մերն է եղել, ու մերն էլ լինելու է անպայման, մենք մեր վրեժը կլուծենք!!!»։