Կարեն Ջալավյանի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Քիչ առաջ համացանցում լուր էր տարածվել, որ գնդակահարել են հրամանատար Կարեն Ջալավյանին (Քյոխ): Տեղեկությունը կայծակնային արագությամբ ողողեց սոցիալական ցանցերը:

Պազվում է, սակայն, այն ապատեղեկատվություն է:

«Ֆեյսբուք»-ի իր էջում լուրը հերքել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նկատել է. «Երեկ ամբողջ օրը գրում էին, որ Քյոխը հրաժարվել է զենքը վայր դնել։ Այսօր արդեն կեղծ լուրեր են տարածում, թե զոհվել է։ Մեդիատեռորիստները էլի մի տեղից «մետոդիչկա» են ստացել»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ