Ըստ Կարեն Ասլանյանի՝ այս պահի ցուցարարը հայ չէ՞

Starnews.am-ը գրում է ․

Երևանի մի շարք փողոցներում քաղաքացիները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացնում։ Քիչ առաջ հերթական փակված խաչմերուկին ավտոմեքենայով մոտեցավ դերասանԿարեն Ասլանյանը։

«Դու միանու՞մ ես մեզ»,- հարցրեց ցուցարարը Կարենին, ինչին ի պատասխան՝ Կարենը նշեց.

«Ես մեր ժողովրդի հետ եմ, հայ ազգի հետ եմ, պետք լինի մի օր էլ կկանգնեմ ստեղ»,- այս մասին հայտնում է hraparak.am-ը։

Հարց է առաջանում, Կարենի համար հիմա փողոցներում Արցախցի մեր քույրերի ու եղբայրների համար պայքարողը հայ չէ՞։