Երևանում անհնազանդության ակցիայի 66 մասնակից է բերման ենթարկվել ժամը 13:00-ի դրությամբ Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: