Շվեդիան 15 մլն կրոն (1,36 մլն դոլար) է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության համար։
Այս մասին հայտնում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Վերջին իրադարձություններից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի ճգնաժամային է դարձել, և մեծ թվով մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն։ SIDA-ն որոշել է աջակցել տուժածներին ԿԽՄԿ-ի միջոցով՝ հատկացնելով 15 միլիոն կրոն հիվանդների տեղափոխման, սննդի և դրամաշնորհների համար»,- ասվում է հաղորդագրությունում։