Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ. Լավրով

Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բայց նախ՝ պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։

Բայց երեւանյան որոշ ղեկավարներ նման հույսեր են կապում, եւ այդ մասին ուղղակիորեն խոսում են։ Փաստորեն, նման միտք հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով խոսեց չկայացած դաշինքների փոխհատուցման անհրաժեշտության մասին, որոնց վրա Հայաստանը հույս էր դնում իր անվտանգությունն ապահովելու համար, և կընդլայնի գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այդ անվտանգությունը», – ասել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, եթե Հայաստանը հույսը դնում է ԱՄՆ-ի վրա, «ինչպես, ընդհանուր առմամբ, ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա, հավանաբար, լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես էր Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում իրենք ձգտում էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից հեռու գտնվող աշխարհի տարածքներում»։

«Այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ ու շատ աննախանձելի է»,- եզրափակել է նա։