Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների

Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.000-ի։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ իր հերթին նշել է, որ այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։

Հիշեցնենք` Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։