Blognews.am-ը գրում է։ Պարզվում է՝ Անդոնը մինչև հոգու խորքը տվայտվել է օրերս իր շենքի բակում իր իսկ դեմ ցուցարարների կազմակերպած բողոքի ակցիայից ու լրագրողի հետ զրույցում ասել.«Էկել ես, ո՞ւմ ես ամոթանք գոռում, ի՞նձ: Ափսոս՝ բախտները բերել է՝ ես հայաթում չեմ էղել…: Իմ անցած ճանապարհը, իմ էրեխեքը… իմ էրեխեքը մի բանով են հպարտացել, որ ես, էս 30 տարվա մեջ Վազգեն Սարգսյանի առաջին տեղակալ լինելով, անցել եմ ուրույն ճանապարհ և էսօր էլ էդ ճանապարհի մեջ եմ: Դու էկել ես իմ հայաթում ինձ ամոթա՞նք ես տալիս»:
Տեսնես որ Վազգենը չլիներ, էս «դիշովկեն» թոռներին պատմելու բան ունենալո՞ւ էր առհասարակ: Լավ չե՞ս հոգնել Վազգենի մի բանի շվաքի տակ լռվելուց: Լավ էլի, ա՛յ թերարժեք, էդ մարդուն գոնե գերեզմանում հանգիստ թողեք, կրա՞կն է ընկել,որ դժբախտություն է ունեցել՝ Անդոն ճանաչելու…
«Ուրույն ճանապարը», փաստորեն, Արցախը թուրքին նվիրաբերելն է: Այդ իմաստով իսկապես ոչ միայն Անդոնը, այլև մյուս բոլոր ՔՊ-ականները բավական ուրույն ճանապարհ են անցել ու դեռ անցնում են՝ հիմա էլ հայաստանցիներիս արցախցիների օրը գցելու:
Անդոնի երեխաներն իսկապես դժբախտ են, քանի որ ոչ միայն ստիպված են ակամա կրել սրա գեները, այլև դաստիարակվել են այն «արժեքներով», որոնք հատուկ է իրենց հորը: