Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնпւթյшն վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենն անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցքի մուտքի մոտ կատարած այցերին:

Ամփոփելով այցերի տպավորությունները՝ դեսպանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է.

«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից, երկարատև ահաբեկումից»: