«Իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, սա իմ անվտանգությանն է վերաբերում». Մագա Հարությունյանը դիմել է հետևորդներին

Դերասանուհի Մագա Հարությունյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ նրան սպառնում են և նա դարձել է խաբեության զոհ:

«Վերջին շրջանում իմ կյանքում կատարվում են շատ տարօրինակ երևույթներ: Մարդիկ ինձ փորձում են մեքենայի տակ գցել, բայց ես նրանց չեմ ճանաչում, մոտենում են ինձ՝ շատ վատ խոսելով, սպառնալով և մեր տան բակում մեքենաներ են, որոնք ինձ հետապնդում են: Ամեն բան շատ լուրջ է: Ինչ-որ մեկը ֆեյսբուքում իմ անունով և լուսանկարներով էջ է բացել՝ շփվելով տարբեր տղամարդկանց հետ և ես ունեմ կասկածներ՝ ով է այդ ամենով զբաղվում: Նա խոսում է, պայմանավորվում է այդ տղամարդկանց հետ, շորթում է գումարներ՝ սպառնալով, որ նամակագրությունը կուղարկի այդ տղամարդկանց կանանց: Վերջին շրջանում ես առանց անվտանգության աշխատակիցների տանից դուրս չեմ գալիս: Նա նաև օգտվել է իրավիճակից և արցախցիներից գումար շորթել՝ ասելով, որ կզբաղվի տան վարձակալության հարցերով»,- ասում է Մագա Հարությունյանը:

Նշենք, որ դերասանուհին հավելել է, որ դիմել է ոստիկանություն, բայց գործին ընթացք չի տրվել: