Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ դուք նայում եք ձեր շուրջն ու տեսնում ավերված կյանքեր ու ավերված երկիր, նույն քաղաքի մեկ այլ շենքում նստած փողկապավոր մի անձ «Ֆեյսբուք»-ով մեկ շրխկացնում է, որ իրենք էսօր ինչ-որ եվրոպական քաղաքում ինչ-որ «լուրջ հաղթանակ» են տարել։
Հա, հաղթել եք, կյանքին եք հաղթել, պատմությանն եք հաղթել, տո բնությանն եք հաղթել, որովհետև ավելի հակաբնական բան, քան էսօր կատարվողն ա, ուղղակի անհնար ա պատկերացնել։
Նվիրվում ա էսօրվա բոլոր «հաղթածներին». հա, հաղթել եք, դրեք քարը»։