Կարող ա ինձ սխալ հասկանաք, անշնորհակալ համարեք ու քարկոծեք, բայց էլ չեմ դիմանում, պիտի ասեմ, հանգստանամ։ Բանն այն է, որ մամայիս տեսքի համար շատ եմ ամաչում, քանի որ այնպես է հագնվում, ասես դիտավորյալ հենց ինձ խայտառակելու համար անի ամեն բան։՝
Մենք նախկինում գյուղում էին ապրում, հետո ես քաղաք եկա՝ սովորելու, ու ամեն շաբաթ- կիրակի մամայիս կանչում էի, միասին ժամանակ էինք անցկացնում, կամ էլ ես էի գնում գյուղ՝ ծնողներիս տեսնելու։ Մեկ- երկու ոճս փոխեցի, մամայիս էլ սիրուն շորեր առա, խնդրեցի, որ դրանք հագնի։ Չլսեց։
Էն օրը գոմի շորերով էկել էր քաղաք։ Որ չտեսա, սկսեցի բարձր լացել անզորությունից։ Ճիշտ հասկացեք, հոտ էր գալիս վրայից, իսկ ինքն էլ ասում էր՝ ի՞նչ կա դրա մեջ, հո դու քաղքենի չե՞ս։ Ախր քաղքենի չեմ, բայց կուլտուրա, մաքրություն գոյություն ունի։ Արդեն շորերի տեսքից չի, որ նեղվում եմ կամ անհանգստանում, այլ նրա, որ փնթիությունը շփոթում ենք ծնողի տեսքից ամաչելու, նրան