Աղոթքների միջոցոց մենք՝ հավատացյալներս, կարողանում են խոսել Աստծո հետ, իսկ Աստված մեզ հետ խոսում է Աստվածաշնչով: Ամենօրյա աղոթքներով մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ, խոսում, կիսվում և խնդրում: Կան մի շարք աղոթքներ, որոնք սակայն շատերին հայտնի չէ: Օրինակ՝ գոյություն ունի հղի կնոջ աղոթք Աստվածածնին, որը ներկայացնում ենք ստորև:
Հղի կնոջ աղոթք Աստվածածնին
«Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս համար էլ բարեխոսիր, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։
Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ»։