Հարսս տղուս թողել հելել գնացելա Ամերիկաներնա ֆռֆռում. տղուս ասում եմ՝ բա սա ընտանիքա` կնիկդ ընդեղ դու ստեղ. տեսեք ինձ ինչ ասեց

Տղուս պսակեցինք 1 տարի առաջ: Բայց ամուսնությունից մի 6 ամիս հետո հարսս գրին քարդ շահեց հելավ գնաց Ամերիկա: Հերն ու մերն էլ ընդեղ են: Արդեն 6 ամիսա ընդեղա, ու ոնց հասկանում եմ գալու մտադրություն չունի էլ: Օրը մի շոր հագնում նկարվումա, մոռացելա, որ ստեղ ընտանիք ունի, մարդ ունի: Ինձ էլ հա ասում են, կարողա բաժանվել են տղեդ ու հարսդ, չեք ասում:za

Էդ խոսակցություններն էլ մի կողմից են ազդում վրես, բայց տղուս դինջ ու արխային վիճակն էլ մի կողմից ա հունից հանում: Զանգում իրար ժամերով խոսում են, ոնց որ նոր սիրահարված, ասում եմ տղա ջան, սա ընտանիքա կոչվում, հիմա պիտի իրար հետ լինեիք, երեխա ունենար կնիկդ, ոչ թե հելել ամերիկաներնա չափչփում, դու էլ չգիտեմ ինչով ես զբաղված:

Ասածիցս նեղվեց, հետն էլ ասումա, չի չափչփում, հեսա գործերը իրա կլինի, ես էլ եմ գնալու: Ասում եմ տղա ջան, ոնց թե գնալու ես: Բա մենք, բա ձեր երկիրը, ասումա՝ դե ինչ երկիր, էսօր կա վաղը չէ, գնանք տեղավորվենք մարդավարի ապրենք: Ես էլ ասեցի, այ էդ խելքին եք էլի, որ երկիրը ձեռից գնումա:

Ուֆ աման, էս ջահելների մեծ մասին չի էլ հուզում ոչ մի բան, չնայած հակռական էլ կա: Եսիմ է, ինչ ուզում են անեն, ուր ուզում են գնան, ոչ էլ կխառնվեմ: