Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին։ Այս մասին 24News-ին հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել, վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չենք մասնակցի։», – նշեց Կուբատյանը։