Ասեմ, որ ամուսինս ընտանիքի մեծ տղան է, ու առաջինը մենք ենք ամուսանցել, 3 տարի հետո տեգրս էլ ամուսնացավ: Իմ ու սկեսրոջս հարաբերությունները ծանոթության օրվանից լավ են դասավորվել, ինքն ինձ է սիրել, ես իրեն: Ու շատ մտերիմ էինք: Բայց տեգորս կնոջ հայտնվելուց հետո ամեն բան սկսեց փոխվել:՝
Զգում էի, որ տեգորս կինը խանդում է մեր լավ հարաբերություններին, բայց սկեսուրս տարբերություն չէր էլ դնում, իրեն էլ էր լավ վերաբերվում, չնայած նա երբեք ցույց չէր տալիս փոխադարձը:Մի օր ես ու սկեսուրս տեգորս կնոջ պատճառով վիճեցինք:
Ու պատճառն այն էր, որ իբր թե տեգորս կինը սկեսրոջս ասել է, երեխային բերեմ թողնեմ ձեզ մոտ, պետք է գործով դուրս գամ, սկեսուրս ասել է, որ ես դեմ եմ: Ու այդ ամենը ինձ ասում է Անին: Սկեսուրս ոչինչ չի ասել այդ մասին: Ես էլ ասում եմ, որ նման բան չկա, ինչ խնդիր, ու ասում եմ , որ ինձ ոչինչ չի ասել, ես նման բան չեմ ասել:
Սկեսրոջս եմ ավելի ուշ ասում, որ ինչի ես նման բան արել, ասում է ինչ ես խոսում, նման բան չի եղել: Մենք մի փոքր վիճեցինք, բայց շուտ հասկացանք, թե ինչ է կատարվում: Բարեբախտաբար երկուսս էլ խոսեցինք Անիի հետ ու հասկացրինք, որ այս տանը կռիվ գցել պետք չի, բոլորս համերաշխ ենք ու պետք է միմյանց փոխըմբռնումով մոտենանք: