Ասեցին՝ աղջկադ գալու ենք, նշան դնենք, բայց մինչև գիշերվա կեսը պատրաստված նստեցինք, չէկան․ Տեսեք՝ մարդս ինչ արեց, երբ որ տեսավ՝ խնամիներն ինչ նկար են գցել սայթ հենց էդ պահին

Մեր աղջիկը 21 տարեկան գեղեցկուհի է, ու զգում ենք, որ շատ հավանողներ ունի։ Էն օրը մի տղամարդ, կին եկան՝ իրենց որդու հետ՝ աղջկաս ձեռքը խնդրելու։ Դե, տեսանք, որ նորմալ մարդիկ են, նրանք էլ խնդրեցին, որ երեխաները շփվեն, իրար հասկանան։ Մենք, իհարկե, դեմ չեղանք, թույլ տվեցինք, որ աղջիկս ու այդ տղան ամեն բան որոշեն։`

Մի շաբաթ չանցած՝ խնամիս զանգեց, ասեց՝ գալիս ենք, աղջկադ նշանենք։ Ուրախությանս չափ չկար, էրեխես վերջապես բախտավորվում էր։ Բայց սենց բան եղավ։

Ուրեմն՝ նշանակված օրը էրեխես սիրուն հագնվեց, գնաց մազերը սարքեց, դիմահարդարվեց, եկավ, մենք էլ մեր չափով պատրաստվեցինք։ Սպասում էինք, որ խնամին երը պետք է գան։

Սկզբում մի քանի ժամ հույսով սպասեցինք, հետո արդեն հույսներս կտրեցինք, որ կգան։ մեկ էլ աղջիկս մտնում է սոցցանց ու տեսնում, որ խնամիներն ու նաև աղջկաս ընկերը ինչ- որ նկար են գցել հանգստից։ Գրում, հարցնում է, թե ուր են, ասում է, որ սպասում ենք նշանդրեքին, տղան էլ գրում է, թե լրիվ մոռացել էինք։

Ամուսինս էդ լսեց։ Զանգեց էդ տղայի հորը, ասաց՝ իմ աղջկան, իմ տունը մոռացեք։ Ուրեմն՝ էրեխես էդքան անկարևո՞ր մեկն է, որ նման կերպ վարվեք հետը՝ դեռ մատանի անգամ չդրած։ Մի քիչ ըմբոստացան, բայց հետո հասկացան իրենց սխալը։ Իրոք որ էդ անելու բան չէր։ Էրեխես սթրեսի ենթարկվեց։