Արմավը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն պարունակում է բազմաթիվ առողջ բաղադրիչներ, որոնք կարող են լուծել մի շարք առողջական խնդիրներ:
Կանխում է ինսուլտը
Արմավը՝ կալիումի աղբյուր է, որը շատ կարևոր միներալ է և նպաստում է նյարդային համակարգի առողջությանը:
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը
Արմավը մաքրում է անոթները և կանխում է տրոմբների առաջացումը:
Կարգավորում է արյան ճնշումը
Նատրիումի և կալիումի բարձր պարունակության շնորհիվ՝ արմավը կարգավորում է արյան ճնշումը: Դրա համար բավական է օրական 5-6 հատ արմավ օգտագործել:
Առողջացնում է սիրտը
Երեկոյան ջրի մեջ մի քանի արմավ դրեք, իսկ առավոտյան կերեք դրանք:
Բուժում է փորլուծությունը
Ազատելով փորլուծությունից՝ արմավը լավացնում է նաև աղիների և ստամոքսի ֆլորան:
Պարունակում են երկաթ
Երկաթի օգտագործումը չափազանց կարևոր է երեխաների և հղի կանանց մոտ սակավարյունության դեպքում:
Նպաստում է նիհարելուն
Առավոտյան դատարկ ստամոքսին արմավի օգտագործումը կանխում է քաշի ավելացումը:
Այնուամենայնիվ, շաքարի բարձրպարունակության պատճառով խորհուրդ չի տրվում չարաշահել արմավի օգտագործումը: