Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Վիկա Մարտիրոսյանը, ով զրույցի ընթացքում բավականին սկանդալային բացահայտումներ էր արել իր և Անահիտ Սիմոնյանի հարաբերությունների, Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության կապված, անդրադարձ էր կատարել նաև պարուհի Սոնա Եսայանին՝ մինչև անգամ վիրավորելով վերջինիս։
StarNews-ը ներկայացնում է ուշագրավ մանրամասները։
Ընդամենը ամիսներ առաջ էլ Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդմանն էր հյուրընկալվել պարարվեստի մյուս ներկայացուցիչներից Սոնա Եսայանը, ով զրույցի ժամանակ խոսել էր նաև իր գործունեության մասին, մասնավորապես, նշելով, որ մանավանդ Հայաստանում բավականին կարծրատիպային մոտեցում կա պարուհու մասնագիտության հանդեպ։ Որպես օրինակ Սոնան բերել էր այն փաստը, որ շատ աղջիկներ տարիներ շարունակ սովորում են, մասնագիտանում, բայց հետագայում նրանց կողքի տղամարդը արգելում է աշխատել սիրելի մասնագիտությամբ։ Այս թեմայի շուրջ խոսելիս պարուհին նաև ասել էր, որ հայ երգիչ-երգչուհիներից շատերի մոտ էլ պարուհու մասնագիտությունը լուրջ չի ընդունվում և դա էլ պատճառներից մեկն է, որ ինքը արդեն 3 տարի է, ինչ չի աշխատում հայտնիների հետ, այլ կենտրոնացել է իր գործունեության վրա։ Հաղորդավարուհին էլ նշել էր, որ այդ ոլորտում պարուհիների եկամտի հիմնական աղբյուրը հենց երգիչների հետ աշխատանքն է, և այն դեպքում, երբ Սոնան չի համագործակցում արտիստների հետ, ապա որ՞ն է նրա եկամտի աղբյուրը։ Պարուհին էլ ասել էր, որ ինքը գումար է աշխատում անձնական բրենդինգի շնորհիվ, և երգիչների մեծ մասը չի համաձայնում իր առաջարկած ֆինանսական պայմաններին։
Հենց այս հարցազրույցը նկատի ունենալով էլ Մհերը ձևակերպեց իր հաջորդ հարցը, որը հետևյալն էր.
«Շատ զարմացած էի, որ երիտասարդ սերունդը այդքան մեծամիտ կարող է լինել ինքն իր մասին գնահատականներ տալուց, ի՞նչն է փոխվել մեր մեջ»։
Վիկան էլ հարցին պատասխանելով առիթը բաց չթողեց ու բավականին կոպիտ արտահայտվեց Սոնայի հասցեին.
«Դա ամենամեծ խնդիրն է այսօր ես կարող եմ ասել, շատ ուրախ եմ, որ ես այդ հիվանդությամբ չեմ տառապել և չեմ տառապի, ու ամենակարևորը՝ իմ երեխաները, սաները ու հենց իմ տղան ու աղջիկը չտառապեն։ Դա ինձ թվում է անկման ամենաառաջին կետն է, որը որ տեսնում ես ոնց գալիս են այդպես էլ գնում են՝ այդ մեծամտության համար։ Ես սիրում եմ աշխատանքով ամեն ինչ ապացուցել, այսօր բոլորը իրենց էջերից ուղղակի խոսում են և այնպես են խոսում, որ վաստակավոր արտիստներե նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ նման ամպագոռգոռ արտահայտություններ և նախադասություններ։ Այսօր դա դարձել է հասանելի բոլորի համար, ինձ համար դա զզվելի է ու ամենակարևորը, որ ես դրանով չեմ տառապել»։
Իսկ Վիկայի նման ագրեսիվ վարքագծի ու խոսքերի պատճառներից մեկն էլ գուցե Լիլիթ Հովհաննիսյանի գործոնո՞վ է պայմանավորված։ Բանն այն է, որ ինչպես Վիկան էր նշել, հանուն պատվերի դադարել է շփվել ընկերուհու հետ և սկսել է համագործակցել Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն այս համագործակցությունը ևս դադարեցված է ու գաղտնիք չէ, որ երգչուհին այժմ ակտիվ համագործակցում է հենց Սոնա Եսայանի հետ ու հենց նրան է վստահում իր թե՛ համերգային, թե՛ տեսահոլովակների համար արված բեմադրությունները։ Իր հարցազրույցի ընթացքում Սոնան նաև այս մասին էր խոսել ու ասել, որ Լիլիթը այն երգչուհին էր, ով վստահեց իրեն, երբ իր պարային կենսագրությունը թերի էր, պարզապես տեսել էր իրեն մրցութային նախագծերից մեկում և համագործակցության առաջարկ արել։
Այսինքն՝ մեկ հաղորդման ընթացքում Վիկա Մարտիրոսյանը սկանդալային հայտարարություն արեց, սակայն պարզվեց, որ ստում է, հնարավորինս անհարգալից արտահայտվեց իր կոլեգայի նկատմամբ՝ միևնույն ժամանակ անդադար գովելով իրեն։ Մինչդեռ նույն հաղորդման մեկնաբանությունների հատվածում կարելի էր տեսնել մեկնաբանություններ համացանցի օգտատերերի կողմից, ովքեր նշում էին, որ Վիկային չեն էլ ճանաչում։