Էրեկ մարդս գործից գալուց ծաղիկներ էր բերել ինձ, հետո էլ գրկեց. հարսս սկսեց թարս ու շիտակ նայել ու տեսեք, թե ինչ ասեց. ես ու մարդս նենց վատ զգացինք մեզ

Ես ու մարդս միշտ շատ ենք սիրել իրար, օրինակ ենք էղել բոլորի համար ու հիմա էլ չնայած տարիքին, մեկ ա առանց իրար չենք կարում պատկերացնենք մեր կյանքը:

Էն օր գործից տուն գալուց սիրուն ծաղիկներ էր առել, բերել: Նվիրեց ինձ հետո էլ ջերմ գրկեց: Հարսս էլ ըտեղ էր, մի նենց թարս ու շիտակ նայեց ինձ, որ էլ դու սուս:`

Ես մեղավո՞ր եմ, որ իր իրա ու տղուս հարաբերությունները վատ են, իրար չեն հասկանում ու ամբողջ օրն իրար միս են ուտում:

Մի խոսքով կողքից նայեց թարս ու շիտակ, հետո էլ ֆռաց մեզ ասեց՝ դե լավ հասկացանք, հո նորվա ջահելները չեք, ինչ եք խունջիկ-մունջիկ գալիս:

Ճիշտն ասած նենց վատ զգացինք համ ես, համ մարդս էտ արտահայտությունից: Ասենք էտ ասելու բան է՞ր, ի՞նչ կապ ունի մենք քանի տարեկան ենք, մեկ ա սիրում ենք իրար: Քանի գնում ա, ավելի եմ զարմանում ես էս ջահելության վրա, ինչի՞ են էսքան բացասական տրամադված ամեն ինչի վերաբերյալ: