Մի տարի էլ չկա որ ամուսնացել եմ: Ամուսնությունից մի երկու ամիս հետո հղիացա: Շատ ուրախ էի, ամուսինս աշխարհի ամենաերջանիկ մարդն ա դարձել: Ամեն օր իրար հետ գնում եք ման գալու, ինձ տարբեր նվերներ ա տալիս, ինչ սիրտս ուզում ա առնում ա, շատ ուշադիր ա իմ նկատմամբ, ինձ օգնում ա ամեն տեսակի գործում: Չի թողնում շատ գործ անեմ: Իսկ կիսուրս հենց ազատ պահ ա բռնցում սկսում ա ինձ գործի դնել:`
Իրա դուրը ընդհանրապես չի գալիս որ ամուսինս ամեն ինչ անում ա իմ համար: Չեմ հասկանում ինչ խանդ ա մտել մեջը: Ասեմ որ սա իր առաջին թոռը չի; Հինգ հատ թոռ ունի իմ տղան վեցերորդն ա: Ամեն անգամ նենց բաներ ա ասում որ մարդ զարմանում ա ոչ գիտի պատասխանի ոչ էլ լռի; Վերջերս ինձ ստիպում էր 7-րդ հարկի պատուհանները լվանալ, ես էլ բարձրությունից շատ եմ վախենում: Դե պատկերացրեք իմ վիճակը աստիճանների վրա կանգնած: Սկսեցի առանց ձայն հանելու մաքրել, որ էլի չսկսի կռիվ անել:
Էդ պահին ամուսինս ներս մտավ, վազեց ու ինձ իջացրեց: Մորն ասեց ինչ ես ուզում, բա որ մի վնաս լիներ, դու չգիտես որ բարձրությունից վախենում ա: Լավ դա հեչ բա որ աստիճաններից ընկներ, ինչ էիր անելու: Որ տղիս մի բան լիներ գիտես քեզ ինչ կանեի: Հենց այդ նույն օրը մեր իրերը հավաքեց ու տեղափոխվեցինք մեր մյուս բնակարան: Սկիսուրս էդպես էլ մի բառ չասեց երևի հենց դա էլ ուզում էր: