Քորնինգը ծնվել է 1872թ-ին հարավ-արեւելյան Կանադայում, ԱՄՆ-ում բուժքրոջ դասընթացներ է անցնում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ համալրում ԱՄՆ-ի Կարմիր Խաչի շարքերը։ Նրան է անդրադարձել Կանադական պարբերակններից մեկը ու պատմել, թե քանի հայ մանուկների կյանք է նա փրկել Հայոց ցեղասպանության ժամանակ:՝
1921թվականին Քորնինգը ժամանում է Թուրքիա, որ գլխավորի Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Մյուս տարի քեմալական բանակը գրավում է Զմյուռնիա նավահանգիստը: Քորնինգը անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին և բարձրանում դեպի պաշարված հայկական քաղաքը ուղևորվող ամերիկյան ռազմանավերից մեկը։
Տեղ հասնելով՝ նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու համար նա հիվանդանոց է հիմնում, որը օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս։ 2-րդ հիվանդանոցը արժանանում է նույն ճակատագրին՝ ավելի ծանր սպառ նալիքով։
Ամերիկյան օգնության կոմիտեն,կազմակերպում է քաղաքացիների տարհանումը ծովով։ Քորնինգը դեպի ամերիկյան որբանոցներից մեկն է վազում և գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին և տանում նավամատույց։ Մահվան վախը լռեցնելով նա փրկում է 5000 հայ որբ երեխաների կյանքը ու նրանց տարհանում նավով:
Քորնինգը այս երեխաների հետ ուղևորվում է Հունաստան, ուր հիմնում է որբանոց և նվիրվում նրանց կրթությանը և դաստիարակությանը։
Ապրում է մինչ 97 տարեկանը՝ մահանալով 1969թ: Նրա ներդրումը ահռելի մեծ է ու նրան պարտավոր ենք ճանաչել բոլորս: