5 տարի երեխա չեմ ունեցել, չեք պատկերացնի` ինչ ծանր ապրումների մեջ եմ եղել: Բժիշկները ամեն մեկը մի բան էր ասում, շարունակ դեղեր էի խմում, բայց դրանք ոչ մի օգուտ չէին տալիս: Վերջին անգամ, երբ այցելեցի բժշկին, նա ինձ շատ բացահայտ ասեց, որ խնդիրը իմ ամուսնու հետ է կապված ու ես կարող եմ երեխա ունենալ:՝
Չէի ցանկանում ամուսնուս էտ ամենի մասին ասել, որովհետև գիտեի, որ շատ ծանր կտանի: Որոշեցի ուրիշից հղիանալ ու հետո ասել, որ մենք երեխա ենք ունենալու: Էտպես էլ արեցի, մի քանի ամսից իմ երեխան կծնվի, բայց ինձ տանջում է այն միտքը, որ ես ամուսնուս ճշմարտությունը չեմ ասել: Վստահ եմ, ինձ չի ների, երբ իմանա, բայց չեք պատկերացնի անգամ այսքան տարի անց, մենք որքան շատ ենք իրար սիրում:
Շատերը կարծում էին, որ մենք բաժանվելու ենք, բայց մեր սերը ավելի էր ուժեղանում: Ինձ օգնեք, այս պատմությունից դուրս գամ, հոգեբանի հետ արդեն խոսել եմ, նա ինձ խորհուրդ է տվել ամուսնուս հետ խոսել ու ճշմարտությունը ասել, բայց ես պատրաստ չեմ այդ խոսակցությանը: Սպասեմ, գուցե երխան ծնվի, հետո մի կերպ ասեմ ճշմարտությունը: