Սիրո քաղաք անվանումը կրող մեր սիրելի Երևանն ասես իսկապես հենց այդ անվան ներքո էլ շարունակում է մնալ։
Այն իր հետաքրքրությամբ և արտաքին գեղեցկությամբ ասես տարիներ շարունակ սեր է վայելել ոչ միայն երևանցիների կողմից, այլ նաև բոլոր այն օտարների, որոնք նաև առաջին անգամն են ոտք դրել մեր քաղաք։
Վարդագույն մեր Երևանն ասես կարողացել է գրավել շատերի սրտերը։
Շատերն հավանաբար հենց այս քաղաքում են կատարել իրենց սիրո առաջարկությունը, շատերը առաջին անգամ գտել այն և իհարկե անվերջ կարող ենք թվել նման գեղեցիկ իրողությունների շարքը։
Սակայն մի գեղեցիկ գործոն, որն իսկապես եղել և շարունակել է նաև մնալ մինչ մեր օրերում դա թերևս հենց մեր սիրելի մայրաքաղաքի գեղեցկությունն ու արտաքին հմայքն է եղել, որն իսկապես մինչ մեր օրեր չի դադարում նաև հետաքրքրությունների լայն շրջանակ վայելել անգամ օտարի կողմից։
Երևանյան ամեն մի փողոց, շինություն, հուշարձան և վերջապես բակ ասես իր իսկ հետաքրքիր պատմությունն ունի։
Այն իր ողջ կենսագրությամբ հասցրել է նաև լինել և մնալ բոլորի սիրելի քաղաքն իր իսկ ներքին հոգսերով և բոլոր մյուս խնդիրներով։
Վերջին ժամանակենրում ասես բավական նպաստավոր են դարձել հատկապես այգիների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը և այս ժամանակահատվածում կարծես թե կանաչապատ տարածքները սկսել են գերակշիռ մաս կազմել մեր քաղաքում։