Թոռիս տանջանքով ես եմ պահել, մեծացրել, բայց էրեկ պատահաբար լսեցի իրա ու նշանածի խոսակցությունը. գնացել եմ սենյակ ու բարձր ձենով լացել եմ, որովհետև սենց բան չէի սպասում իրանից

Աղջկաս առաջին ամուսնությունն անհաջող էր: Ստացվեց նենց, որ նորածին էրեխու հետ հետ էկավ ու 2 տարի էրեխուն մենք ենք պահել իրար հետ:`

Հետո աղջկաս կյանքում ուրիշ տղամարդ հայտնվեց, կյանքը կապեց էտ տղամարդու հետ, իսկ էրեխուն ես պահեցի, մեծացրեցի ու հասցրեցի իրա նպատակներին:

Ճիշտ ա, շատ դժվար էր իմ համար էտ ամեն ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, բայց կարողացա բերանիցս կտրելով մեծացնեմ իրան ու հասցնեմ մուրազին:

Հիմա արդեն նշանված ա ու նշանածին շատ եմ հավանում: Էրեկ պատահաբար լսեցի էրկուսի խոսակցությունը ու դրանից հետո գնացել եմ սենյակս, ձենով լացել եմ ուրախությունից, որ նման էրեխեք ունեմ:

Պարզվում ա սեփական տուն են առել մեծ ու ինձ էլ տանելու են իրանց հետ ապրելու: Տունը հատուկ մեծ այգի ունի, որ կարողանամ իմ համար ինչ ուզում եմ ցանեմ, մշակեմ ու զբաղվեմ: Գիտեի, որ թոռս ինձ մենակ չի թողի, բայց որ սենց կնայի, չէի պատկերացնի

Երախտապարտ եմ Աստծուն, որ սենց թոռ ունեմ: Ճիշտ ա մեծ դժվարությամբ մեծացրեցի, բայց հիմա վայելում եմ դրա պտուղները: