13-րդ դարում կառուցված Կիրանց վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած հարթավայրում։
Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը։ Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին։ Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո ասում է՝ «Կիրը անց է կացրել»։ Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք։
Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից՝ բոլորը շրջապատված պարիսպներով։ Վանքի համարյա բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետական եզակի հուշարձաններ են։ Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվող երկու այլ եկեղեցիները նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր չափերով։ Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։
Վանքի հարակից տարածքում էլ գտնվել է Մեծ Կունեն բավական խոշոր բնակավայրը։ Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր