Զոքանչիս մարդը կյանքից հեռացել ա շատ վաղուց, իմ ու իրա հարաբերություններն էլ միշտ շատ ջերմ ա էղել, լրիվ ջան-ջիգյար վիճակներ ա: Կնիկս էլ էտ ամեն ինչից մենակ շատ լավ ա զգում իրան, որ մեր հարաբերությունները լավ են:
Զոքանչս ամեն օր զանգում ա, տենա ոնց եմ, ոնց չեմ, ասում էր քեզ տղուս նման եմ սիրում, բայց էն օրը նենց առաջարկ արեց, որ շշմել էի, թե ոնց կարար տենց առաջարկ աներ ու անցներ իրա աղջկա վրայով:
Ասում ա՝ մեկ ա էտ մի աղջիկն ունեմ, արի տունս քո անունով անենք, քեզ մնա իմ մահից հետո: Հա ես ուրախ եմ իհարկե, որ ուզում ա իմ անունով անի, պռոբլեմ չկա, բայց դե խի աղջկա անունով չի անում, իրա վրայով տենց անցնում ա:
Աղջիկն էլ որ իմացավ, նեղվել էր, ասում էր հա էլի էրկուսինս ա լինելու էտ տունը, բայց ես եմ իրա աղջիկը, ինչի՞ ա ուզում քո անունով անի:
Մի խոսքով մի հատ խառը ու անհասկանալի իրավիճակ ա ստացվել: