Մի քանի օր առաջ տրանսպորտի մեջ էի․Մի կին բարձրացավ՝ ծանր պայուսակներ ու տոպրակներ բռնած․․․Ես նման բան չէի տեսել։ Մի քանի օր առաջ ավտոբուս էի նստել ու գնում էի իմ գործերով։ Ազատ նստարաններ չկային․ բոլոր տեղերը կանայք էին զբաղեց- րել, ու միայն մի երիտասարդ տղա կար նստած։ Կանգառներից մեկում մի կին բարձրացավ, մեծ պայուսակ էր բռնել ու երկու տոպ- րակ։ Նա մոտեցավ ու կանգնեց նստած երիտասարդի կողքին, բայց ակնհայտ էր, որ վերջինս հոգնած է ու կանգնելու մտադրություն չու- նի։
Տղան փակել էր աչքերը ու կախել գլուխը, թվում էր՝ թե ուր որ է կքնի։Մի 5 րոպեից ուրիշ կին բարձրացավ։ Բավականին առույգ տեսք ուներ, ձեռքերն ազատ էին, բայց չգիտես ինչու, նա մի անգամից որոշեց, որ իրեն պիտի տեղ զիջեն։ Նկատելով նստած երտասարդին՝ կինը մոտեցավ նրան ու սկսեց պահանջել, որ վերջինս վեր կենա։ Տղան անգամ չհասցրեց պատ- ասխանել նրան, երբ կինը սկսեց բարձրացնել ձայնը։Երիտասարդն արդեն ուզում էր վեր կենալ, երբ կինը հնչեցրեց վիրավորանքի խոսքեր։
Ու ուղևորը՝ լսելով իր հասցեին ուղղված տհաճ խոսքերը, մտափոխվեց ու նորից նստեց։ Միայն տեսնեիք այդ կնոջ կատաղության աստիճանը․ նա ամբողջ ճանապարհին փնփնթում էր,երիտասարդների ու տղամարդկանց հասցեին կոպիտ ու տհաճ արտահայտություններ էր հնչեցնում․․․ Իսկ տղան հանգիստ նստել էր՝ ականջակալները ականջներին ու ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում։Իսկ դուք այդ տղայի փոխարեն ինչպե՞ս կվարվեիք