Մեծահարուստ տղամարդը կորցրեց դրամապանակը. Ազնիվ մի երիտասարդ գտավ այն և վերադարձրեց տիրոջը, փոխարենը խնդրեց ընդամենը 1 դոլար. Տղամարդը իմանալով պատճառը չկարողացավ զսպել արցունքները…

Մի անգամ աշխատանքային գործուղման ժամանակ միլիոնատեր Քենեթ Բերին հանկած նկատեց, որ դրամապանակն անհետացել է: Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը ենթադրեց, որ այն հավանաբար կորցրել է Սան Ֆրանցիսկոյի աղքատիկ քաղաքի փողոցներով շրջելիս:

Նա առաջարկում է՝ միակ տարբերակը այս պարագայում սպասելն է, քանի որ նա, ով գտնի, հնարավոր է կապ հաստատի իրենց հետ, ի վերջո դրամապանակում կան միլիոնատիրոջ բոլոր տվյալները:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո անվտանգության աշխատակիցը ասում է, որ այլևս իմաստ չկա սպասելու, քանի որ սա շատ աղքատ քաղաք է, դժվար թե դրամապանակը գտնողը ցանկանա այն վերադարձնել:

Սակայն բիզնեսմենը պնդում է, որ ցանկանում է ևս մի քանի ժամ սպասել:Նրանք մինչև երեկո սպասեցին, սակայն այդպես էլ որևէ լուր չեղավ, բայց միլիոնատիրոջ ներքին ձայնը ստիպում էր սպասել կրկին:

Որոշ ժամանակ անց վերջապես զանգ եկավ հեռախոսին, ով ասաց, որ գտել է դրամապանակը և ցանկանում է այն վերադարձնել՝ կանչելով մոտակա փողոցներից մեկը:Այդպիսով նրանք ուղևորվեցին նշված փողոց, որոնց դիմաց դուրս եկավ փոքրիկ երեխա՝ միլիոնատիրոջ դրամապանակը ձեռքին:

Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը բացելով դրամապանակը ցնցվեց, ամեն ինչ իր տեղում էր, նույնիսկ գումարը՝ չէր անհետացել անգամ մեկ ցենտ:Փոքրիկ տղան նայելով միլիոնատիրոջը ասաց. պարո՛ն, կարող եմ ձեզանից փոքրիկ գումար խնդրել:

Միլիոնատերը ժպտալով նայեց երեխային և հարցրեց, թե որքան գումար է անհրաժեշտ նրան:

Տղան նրանից խնդրեց ընդամենը մեկ դոլար. պարոն, ես երբ գտա դրամապանակը, գումար չունեի, որպեսզի զանգեի ձեզ, այդ պատճառով ես խանութի տիրոջից եմ վերցրել այդ գումարը և ձեզ զանգել, հիմա ցանկանում եմ իմ պարտքը մարել և տալ մեկ դոլարը:

Միլիոնատերը հուզվեց և ամուր գրկեց երեխային, այդ օրվանից հետո նա մեծ գումարներ ներդրեց՝ դպրոց կառուցելու, որպեսզի այդ շրջանում բոլոր երեխաներն անվճար դպրոց հաճախեն:

Դպրոցի բացման ժամանակ նա ասաց. երբեք պետք է չէ մեղադրել այն մարդկանց, ովքեր ապրում են աղքատ քաղաքում, մենք պետք է նրանց հնարավորություն տանք ցույց տալու իրենց բարի սիրտը, կարծում եմ՝ դա ամենակարևորն է: