Երեխաների դաստիրակությունը՝ պատասխանատու և լուրջ գործ է: Կարելի է կարդալ հարյուրավոր գրքեր և շռայլել գեղեցիկ խոսքերը, սակայն միայն սեփական օրինակն ու ապրելակերպն են երեխային թույլ տալիս իմանալ, թե որն է իսկական սերը, անկեղծությունը և հարգանքը:
Ես հիմա արդեն մեծահասակ մարդ եմ, բայց շատ լավ եմ հիշում այս դեպքը: Այն ժամանակ երևի 7-8 տարեկան էի:
Մի օր մայրիկս երեկոյան ուտելու բան էր պատրաստում, իսկ ես ու հայրիկս նստած էինք սեղանի մոտ: Նա մատուցեց մուրաբա և այրած հաց: Մայրս հացը ջեռոցի մեջ էր դրել, որ տաքանա, և մոռացել էր: Հացը ածուխից չէր տարբերվոըմ: Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը մի բան ասի դրա մասին, և հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կտա հայրս: Իսկ նա ձևացրեց, որ ոչ մի բան չի եղել: Նա այրած հացին մուրաբա քսեց և սկսեց պատմել աշխատանքի վայրում տեղի ունեցած ինչ-որ դեպքի մասին: Միայն 15 րոպե անց մայրս ներողություն խնդրեց հացի համար, իսկ հայրս էլ ասաց, որ իրեն այսպես շատ դուր եկավ
Ուշ երեկոյան մոտեցա հորս և հարցրեցի, թե ինչու նա այդպես վարվեց: Նրա պատասխանը մխրճվեց սրտիս մեջ, և ես այն ընդմիշտ հիշեցի: Հայրս ասաց.
—Հասկանում ես, որդիս, քո մայրն ամբողջ օրը աշխատել է և շատ է հոգնել: Չի կարելի մարդուն նեղացնել այրած հացի համար: Գիտե՞ս, թե որ զենքն է ամենաշատը ցավեցնում: Խոսքերը: Կյանքը կատարյալ չէ, բոլորս էլ հետու ենք անթերի լինելուց: Ես ինքս էլ գործում եմ սխալներ, բայց պահպանել լավ փոխհարաբերություններ կարելի է միայն այն դեպքում, երբ աչք փակես դիմացինիդ սխալների և թերությունների վրա: Պարզապես սիրիր այն մարդկանց, ովքեր սիրում են քեզ:
Մարդիկ կարող են մոռանալ և քեզ, և քո ասածները, բայց երբեք չեն մոռանա այն զգացմունքները, որոնք առաջացրել ես իրենց մոտ…