Հարսս հարսանիքին ինչ ոսկի ստացել էր սաղ ձեռից վերցրել եմ ու քցել վրաս․ բա դրա ինչ տարիքն ա, որ ոսկի քցի․ տղաս էլ սենց բան ասեց, որ իմացավ ինչ եմ արել

Մինուճար տղուս պսակինք, հարս բերեցինք տուն։ Վատ աղջիկ չի, չեմ դժգոհում, բայց ֆայմն ի՞նչ ա, որ չունի։ Ուրեմն, հարսանիքին լիքը ոսկեղեն էր ստացել։ Բուռ-բուռ ստացածը դրել էր իրա դարակը ու պահել։

Մի հատ չի ֆայմել սաղ բերի, տան մեծին հանձնի։ Մեր տան ադաթը տենց ա, պետք ա ոսկեղենը ու փողերը տան մեծի ձեռը լինի։

Տեսա չի ֆայմում, ես ուզեցի։ Ասեցի․ «Ինչ ստացել ես, բեր դիր ձես»։ Բերեց ոսկեղենը, մի քանիսը էն կողմ դրեցի, մնացածն էլ քցեցի վրաս։

Բա ինչ, հարսիս տարիքում ես սկի չգիտեի, թե ոսկին ինչա, ինքը դեռ ջահել երեխա ա, թող էս տանը մի քիչ աշխատի, դառնա արժանավոր հարս նոր իրան կտամ քիչ-քիչ տան ոսկեղենից։

Դե ով ինչ ուզում ա ասի էլի, ոսկին ամեն մեկին չի սազում, բայց իմ դեմքին շատա գնում։

Տղաս էլ իմացավ ինչ եմ արել ու խաթրիցս չհելավ, մենք տան ադաթները հարգող մարդիկ ենք։