ժողովուրդ հղի եմ աղջիկ եմ ունենալու կիսուրս ստիպում ա որ իրա անունը դնեմ Փառանձեմ, հիմա չգիտեմ ինչ անեմ ախր էդ անունի դարը շուտվանից անցել ա.

Առաջին հղիությունս ա երևի մի քանի շաբաթ ա մնացել որ աղջիկս ծնվի, ոնց որ բոլոր նորմալ ընտանիքներում մենք էլ հաշվի ենք առնում մեծերի կարծիքը.

Հիմա շատ մեծ խնդրի առաջ եմ կանգնած կիսուրս ստիպում ա որ իրա անունը դնեմ երեխուս վրա. Ես իրա դեմ ոչ մի բան չունեմ բայց գոնե նոռմալ անուն ունենար, ախր հիմա ով ա Փառանձեմ անուն դնում, էս որ թիվն ա.

Մարդս էլ ա դեմ բայց չի կարողանում մորը մերժի ու ասի չէ, բայց ըտենց ոնց կլինի։ Հիմա շատ լարված ու նյարդային վիճակի մեջ եմ տեղս չեմ գտնում ամեն օր նույն թեման ու նույն կռիվը, նենց են զզվացրել որ մարդ փոշմանում ա որ երեխա ունենա։

Դե հիմա ասեք ոնց բացատրեմ էդ կնոջը որ իրա անունը արդեն ակտուալ չի։ Լիքը կարգին, ժամանակակից անուն կա։