Ամուսնացա ինձանից 25 տարի մեծ տղամարդու հետ. 1 ամիս ա անցել, բայց արդեն գլխիս եմ տալիս, հասկանում եմ, թե ինչ սխալ եմ արել․․․Չգիտեմ, թե ոնց վարվեմ հիմա

Ամուսնացա ինձանից 25 տարի մեծ տղամարդու հետ. 1 ամիս ա անցել, բայց արդեն գլխիս եմ տալիս, հասկանում եմ, թե ինչ սխալ եմ արել․․․Չգիտեմ, թե ոնց վարվեմ հիմա։Ես ընդամենը 20 տարեկան աղջիկ եմ ու չգիտես, թե ոնց, սիրահարվեցի ինձնից 25 տարի տղամարդու:

Ինքն իմ իդեալն էր, այ տենց սիրահարվել էի ու իրանից էն կողմ էլ ոչ մի բան չէի տեսնում ու չէի հասկանում:Ինչքան էլ մերոնք դեմ էին մեր հարաբերություններին, մեկ ա, որոշեցի որ մենք իրար հետ կյանք պետք ա կապենք, հակառակ դեպքում ես էլ ոչ մեկի հետ երջանիկ չեմ լինի:

Մի խոսքով ամուսնացանք, արդեն մի ամիս ա անցել, բայց գլխիս եմ տալիս, փոշմանում եմ, որ կյանքս կապել եմ իրա հետ: Հասկա նում եմ, թե ինչ տարբեր ենք մենք ու թե տարիքային տարբերությունն ինչքան ա խանգարում:

Ինքն անդադար հանգստի ա ձգտում, իսկ ես չեմ կարում տանը մնամ, ոնց որ լրիվ պապաս լինի: Հասկանում եմ, որ սենց չեմ կարա երկար դիմանամ, բայց հասկանում եմ նաև, որ սա իմ ընտրությունն էր:

Ի՞նչ անեմ հիմա, ո՞նց անեմ, չգիտեմ, սխալվել եմ: