Ես ու ամուսինս լավ թափով առաջ էինք գնում, լավ աշխատանք ունեինք, իսկ տալս․․․Տալս ուրախանալու փոխարեն այնպիսի բան ասաց, որ մարդ ու կնիկ ապշած մնացինք

Ես ու ամուսինս լավ թափով առաջ էինք գնում, լավ աշխատանք ունեինք, իսկ տալս․․․Տալս ուրախանալու փոխարեն այնպիսի բան ասաց, որ մարդ ու կնիկ ապշած մնացինք

Ես ամուսնացած եմ 10 տարի, ինչպես բոլոր նորմալ ընտանիքներում, այնպես էլ մենք ունենք սկանդալներ, բայց ցանկացած խնդիր հարթվում է և հետևանք չի ունենում։

Ես ու ամուսինս լավ վարձատրվող աշխատանք ունենք, ամեն առավոտ գնում ենք մեր գործին երեկոյան գալիս տուն։ ՄԻշտ զգացել եմ, որ տալս մեզ մի տեսակ ա նայում, բայց որ քույրը կարա ախպոր երջանկությանը նախանձի, երբեք մտքովս չի անցել։

Տալս ևս ամուսնացած ա, իր ընտանիքը ունի, բայց ի տարբերություն մեզ, ոչ ինքն ա աշխատում, ոչ էլ ամուսինը, ավելի ճիշտ աշխա տել չեն սիրում։Մի քանի անգամ ես ու ամուսինս գումարով օգնել ենք,նույնիսկ մեզ մոտ իրան էլ ամուսնուն էլ գործի ենք տեղավորել, բայց․․․

Դե էդ մարդիկ սովորել են սրա նրա հաշվին ապրել։ Մի քանի տեղ էլ մեր ընկերներին ենք խնդրել գործի ընդունել, բայց էդ մարդիկ ոչ մեկի հետ յոլա չեն գնում, իրանց թվում ա, թե պիտի գնան պարապ ֆռֆռան ու ամսի վերջում փող ստանան։

Մի քանի օր առաջ, նորից մարդ ուկնիկ եկան մեր տուն հերթական անգամ պարտքով գումար ուզելու, բայց դե հին տարածներն էլ չեն տվել։ Էս անգամ ամուսինս ասեց, որ չենք կարա փող տանք։ Տալս էդ լսելուն պես ընենց օյին դրեց գլխներիս, որ մարդ ու կնիկ շիվարա մնացինք։

էդ օրվանից արդեն 2 ամիս կլինի մեզանից նեղացած են, մեր հետ չեն շփվում։

Ամուսինս էդ մի քույրն ունի, չեմ ուզում իրարից կտրվեն, բայց դե ամոթն էլ լավ բան ա։ Չգիտեմ ինչ անեմ, մի խորհուրդ տվեք