Ոնց կարար ինձ այսչափ սիրող մարդը գնալ նման քայլի․․․Ծնողներս ինձ են մեղադրում, բայց ես ի՞նչ կարայի անեի. Երբ իմացել եմ դրա մասին, արդեն փախած էր երկրից։Երբեք չէի կարող պատկերացնել, որ այն մարդը, ով ինձ այդ չափ սիրել է կարող էր նման քայլի գնալ:
Նա շատ լավ գիտեր, որ ես իմ կյանքը կտայի իր համար, բայց ամենավերջին սրիկայի պես վարվեց իմ հետ:Ես նշանվել էի մեկ տարի առաջ, հարսանքիը շատ շուտով պետք է լիներ:Տղան Ռուսաստանից էր, եկավ Հայաստան մենք էստեղ նշանվեցինք, հետո գնաց ու ասեց, որ մի քանի ամսից կգա, որ մեր գնալու հարցերը լուծենք:
Եկավ, ոնց խոստացել էր, բայց զգում էի, որ մի բան այն չէ:Իմ հանդեպ շատ սառն էր, չէր ցանկանում անգամ իմ հետ ժամանակ անց կացնել:Մի քանի օր մնալուց հետո, տոմս առավ, որ հետ գնար:Օդանավակայանում ինձ ասեց, որ ինքը ամուսնացել ա արդեն ու ճի շտ կլինի, որ ես էտ նշանի մատանաին հանեմ ձեռքիցս, որովհետև մեր ամուսնությունը տեղի չի ունենալու:
Հավատս չէր գալիս, որ իմ սիրելի մարդը կարող էր նման կերպ վարվել իմ հետ: Ես հավատում եմ, որ մի օր Աստված նրան պատժե լու է էն ամենի համար, ինչ ինքը արեց իմ հետ: