Սկեսուրս ու սկեսրայրս ինձանից թաքուն ոսկիներս բանկում գրավ էին դրել․ Երբ իմացա դրա մասին, սկզբում շատ բարկացա, բայց երբ ասեցին ինչի համար են դա արել․․․

Սկեսուրս ու սկեսրայրս ինձանից թաքուն ոսկիներս բանկում գրավ էին դրել․ Երբ իմացա դրա մասին, սկզբում շատ բարկացա, բայց երբ ասեցին ինչի համար են դա արել․․․Սկեսուրս ու սկեսրայրս աշխատող մարդիկ են։ Երբեք ու երբեք չես կարող ասել, թե նրանք գլուխ են պահում իրենց գործերում և կամ էլ չեն կարողանում աշխատել։

Խոսքն այս մասին չէ բնավ, պարզապես կան բաներ, որ նրանք միասին, թեկուզ և երկուսի աշխատավարձով, անել չեն կարող։ Էն օրը ուզում էի ոսկեղենիցս մի մատանի վերցնել, կրել, ու տեսնում եմ՝ ոսկեղենս չկա։ Պատկերացրեք վիճակս, արդեն մտածում էի, որ գողություն են արել, ու արդեն իրար էի խառնվել, ուզում էի ոստիկանություն կանչել։

Տենց հուզված ստած էի, մեկ էլ սկեսուրս ներս մտավ։ Երբ որ իմացավ՝ ինչի եմ վատացել, ասաց․

-Աղջիկս, մի անհանգստացիր, էդ ամենը ես եմ վերցրել։

Ապշեցի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Իսկ սկեսուրս շատ վատ զգալով շարունակեց․

-Հա, մի շտապիր մեզ մեղադրել։ Ես ու սկեսրայրդ ենք վերցրել ոսկեղենդ, գրավդրել ու բանակի համար օգնություն գնել։ Հիմա աշխա տավարձը հենց ստանանք, գրավից դուրս կհանենք ու քեզ կբերենք։

Լաց եղա հուզմունքից։ Ասեցի՝ կարիքը չկա, երբ կուենաք, էդ ժամանակ էլ բերեք։ Հայրենիքը մենակ խոսքերով չեն սիրում։