Ռոման Ավդեևը հայտնի ռուս բարերար, բանկիր և միլիարդատեր է Forbes-ի ցուցակի առաջին հարյուր հարուստ մարդկանցից մեկը:
Բայց նա իր կյանքում ամենաշատը ոչ թե իր աշխատանքն է կարևորում, այլ իր մեծ ընտանիքը: Ռոմանը և նրա կինը 23 երեխա ունեն, որից 17-ին որդեգրել են, իսկ 6-ը իրենց սեփական երեխաներն են:
Ընտանիքի հայրը իր կալվածքում կառուցել է մի քանի առանձնատներ, որոնքն հագեցած են երեխաների համար նախատեսված խաղասենյակներով, կինոթատրոնով, լողավազանով և նույնիսկ այնտեղ լեռնադահուկային ուղի կա:
Բազմազավակ հայրը շատ է ափսոսում, որ հազվադեպ են հավաքվում ամբողջ ընտանիքով, քանի որ ավագ երեխաները սովորում են արտերկրում և վերադառնում են տուն միայն արձակուրդին։
Նախքան որդեգրման որոշում կայացնելը, Ռոման և նրա կինը շատ էին մտածում և վիճում էին՝ արդյոք նրանք կհաղթահարե՞ն այդպիսի հսկայական պատասխանատվություն:
«Մենք երկար ժամանակ քննարկում էինք կնոջս հետ ՝ կհաջողվի՞ մեզ, թե՞ ոչ:
Ես երկար ժամանակ օգնում էի մանկատներին, և հետո հասկացա, որ դա այնքան էլ արդյունավետ չէ:
Երբ Ռոման ժամանակ է ունենում, նա երեխաների հետ մաթեմատիկա է պարապում:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անգլերեն լեզվին:
Միևնույն ժամանակ միլիարդատիրոջ բոլոր երեխաները հաճախում են սովորական քաղաքային մանկապարտեզ և սովորական հանրակրթական դպրոց:
Ռոմանը հստակ գիտի, թե ինչպես է տնօրինելու իր հսկայական հարստությունը։
Նա այն տրամադրելու է որբերի խնդիրների լուծմանը: Հատկանշական է, որ նա չի պատրաստվում ժառանգություն թողնել իր երեխաներին:
Ռոման Ավդեևը հիմնել է բարեգործական հիմանադրամ, որը ընտանիքներ է գտնում որբերի համար:
Հիմնադրամն արդեն ունի 313 երեխա, ովքեր դրա հետ միասին գտել են ընտանիքներ: Բացի այդ, հիմնադրամում գործում է հատուկ ակումբ, որն օգնում է նորաթուխ ծնողներին: