Գործից դուրս եկա, ավտոյիս վրա ծաղիկներ էին դրել…Որ իմացա ով արել ու ինչու, տեղում վատացա, մինչև հիմա խելքի չեմ գալիս։ Տուրիստական ընկերություն ունեմ: Շատ փոքր տարիքից աշխատում եմ ու ամեն ինչի հասել եմ իմ ուժերով: Կողքից շատ բամբաս անքներ ու չարախոսություններ եմ լսել իմ մասին, բայց դա իմ հետ ընդհանրապես կապ չունի:
Մարդիկ ուղղակի նախանձում են ինձ, որ ես հաջողությունների եմ հասել այդքան: Գործում ես շատ հաջողակ եմ, իսկ այ անձնական կյանքում շատ խնդիրներ ունեմ։ Ամուսնացել եմ վաղ տարիքում, երկու տղա ունեմ: Բայց 6 տարի հետո բաժանվեցի, որովհետև ամուսինս ու նրա ընտանիքն ինձ օր ու արև չէին տալիս:
Երեխաներիս ես եմ պահել մեծ դժվարությամբ, ամեն հարցը ես եմ լուծել: Ինձ եղբայրս ա շատ օգնել, ում արդեն 11 տարի չէի տեսել: Նա մեկնել էր ԱՄՆ ու իմ դժվար ժամանակահատվածում ինձ ամեն ինչում օգնել է: Եղբայրս միակ մարդն է, ով միշտ իմ թիկունքին է եղել ու ես երազում էի նրան տեսնելու մասին, բայց գիտեի, որ խնդիրներ կան ու նա չի կարող գալ:
Մի քաննի օր առաջ, երբ աշխատանքից ուշ ժամի դուրս եկա, մեքենայիս վրա ծաղիկներ էին դրված:Անակնկալի եկա, քանի որ ինձ ոչ մեկ ծաղիկներ չի նվիրում: Մոտեցա վերցրեցի, շուջս էի նայում, որ հասկանամ ով է, ու սիրտս սկսեց արագ բաբախել: Աչքերիս ա ռաջ մթնեց, ոտքերս թուլացան, երբ հեռվում եղբորս տեսա ում 11 տարի չէի տեսել:
Նա եկել էր Հայաստան ու ինձ անակնկալ էր արել: Փայնով լացում էի և ուշքի չէի գալիս: Մինչև հիմա հավատս չի գալիս, որ եղբայրս եկել է ու նրան գրկում եմ իրականում: Ես հիմա աշխարհի երջանիկն եմ: